Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սպասված աղետ, դժոխային իրականություն և չկանխվող ողբերգություն. Տիգրան Աբրահամյան

Սպասված աղետ, դժոխային իրականություն և չկանխվող ողբերգություն. Տիգրան Աբրահամյան
01.09.2022 | 07:34

Ինչո՞ւ հենց այս օրերին ձերբակալվեց ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը։
Այն, որ Զինված ուժերի հրամանատարությունը (և` ոչ միայն) հերթի մեջ է, ու դեռ շատ շատերն են ձերբակալվելու/կալանավորվելու, որևէ կասկած չկա, սակայն Արզումանյանի ձերբակալությունը, բացի նիկոլական արյան վրեժից, նաև խորհրդանշական բնույթ ունի. առջևում բրյուսելյան հանդիպումն է Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև մակարդակով, և սա հանդիպումից առաջ հայաստանյան իշխանության «բարի կամքի դրսևորումն է»։
Այստեղ խնդիրը Միքայել Արզումանյան անուն ազգանունը չէ։


Ձերբակալվել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի գործող գլխավոր խորհրդականը, ընդ որում, Ադրբեջանին մատուցվող «նվերն» ամբողջական դարձնելու համար, ձերբակալումից առաջ նույնիսկ Արցախի առաջին դեմքին չեն ասել։
Իսկ ձերբակալումն իրականացվել է ըստ նիկոլական կրկեսի՝ դիմակներ, ահարկու կադրեր, «ուժեղ տղերք», ովքեր պատերազմի գլխավոր պատասխանատուի փոխարեն ում ասես չեն կալանավորել՝ զորամասերի խոհարարներից մինչև իրենց նշանակած ազգային հերոսներ։
Սպասված աղետ, դժոխային իրականություն և չկանխվող ողբերգություն։

Դիտվել է՝ 12317

Մեկնաբանություններ